Փետրվարի 19-ին՝ ժամը 03:17-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող սննդի կետերից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սննդի կետի նկուղային հարկում (մոտ 60 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:42-ին, մարվել՝ 04:09-ին: Այրվել են կախովի առաստաղը, 2 սառնարան, 1 օդորակիչ, 1 դուռ և էլեկտրական լարեր։