ԹՐԻՓՓ նախագծի ընձեռած հնարավորությունները ներկայացվել են ուսանողներին: Ընդգծելով հայ-ամերիկյան այս ծրագրով սպասվող մեծածավալ ներդրումների կարևորությունը, բանախոսները ներկայացրել են նաև ռուսական կողմին կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղին միջազգային տրանզիտում ներառելու իրենց մոտեցումը: Ընդգծվել է, որ Հայաստանի դիրքորոշումն է՝ բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը, և մեր երկիրը այս հարցով խոսում է բոլոր կողմերի՝ այդ թվում Ռուսաստանի հետ:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան