ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ժնևում ԱՄՆ և Իրանի ներկայացուցիչների միջև միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցությունները որոշ առումներով լավ են անցել, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուրվագծած մի քանի սկզբունքային դիրքորոշում։
«Վաշինգտոնը իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառել, եթե Թեհրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն»,- ասել է փոխնախագահը Fox News-ի հետ հարցազրույցում։
Վենսի խոսքով՝ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման կանխարգելումը համարում է առաջնահերթություն, քանի որ Թեհրանի կողմից միջուկային ռումբի ձեռքբերումը կհանգեցնի տարածաշրջանում սպառազինությունների անվերահսկելի մրցավազքի:
«Մենք չենք ցանկանում միջուկային զենքի տարածում։ Եթե Իրանը միջուկային զենք ստանա, մի շարք այլ ռեժիմներ՝ մի մասը՝ բարեկամական, մյուս մասը՝ ոչ այնքան բարեկամական, կհետևեն նրա օրինակին։ Իսկ դա աղետ կլինի ամերիկյան ժողովրդի համար»,- ասել է Վենսը։