«Կատարողական վարույթի» մասին ուժի մեջ մտած նոր օրենքը ավելի արդյունավետ կդարձնի դատական ակտերի կատարման գործընթացը, մինչդեռ նախկին օրենքի կարգավորումները խոչընդոտել են այդ թվում միջազգային դատական ակտերի կատարմանը, բերել ձգձգումների, հանգեցրել անձի՝ դատարան դիմելու մատչելիության խախտմանը, կարծում են մասնագետները: Փոփոխություններից մեկով, օրինակ, անժառանգ գույքը ոչ թե կանցնի համայնքի սեփականությանը, այլ հնարավոր կլինի այն վաճառել և գումարը բաշխել պարտապանի ու համայնքի միջև:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան