«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում է Ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությունը։ Ընտրական ցուցակի ձևավորման 1-ին փուլի քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու։ Քվեարկելու իրավունք ունեն համաժողովի 1057 պատվիրակները: Օրվա ճեպազրույցում ԱԺ նախագահն անդրադարձել է Սամվել Կարապետյանի առաջադրմանը: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նա չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու:
«Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվել. դա հերթական ֆեյք խուսակցությունն է։ Նախկին մեր ընդդիմադիր գործընկերների պես ինքն իր համար փախուստի ձև է փնտրել նման որոշումով։ Մշտապես ինքը հայտարարել է, որ քաղաքականությամբ չի ուզում և չի զբաղվե։ Ում վրա քրեական գործ են հարուցում, կուսակցություն է ստեղծում, ուզում է գա պառլամենտ․ դա նոր մոդա է դառել, ում վրա քրեական գործ են հարուցում, պարզվում է՝ ինքը վաղեմի քաղաքական գործիչ է։ Բայց որ հարցազրույցները նայում ես՝ մի տարի առաջ ասում էր՝ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեմ, ինքը չի կարող ո՛չ վարչապետի թեկնածու լինել, ոչ վարչապետ։ Մի քիչ աբսուրդային է իրավիճակը՝ ՀՀ օրենսգրքից ելնելով, էլի շատ բաներից։ Ինքը չի կարող լինել թեկնածու, ինքը չի կարող լինել պատգամավոր, ինքը չի կարող լինել վարչապետ, ինքը չի կարող ոչ մի բան լինել, նա կարող է Ռուսաստանում կամ Կիպրոսում ինչ-որ բան փորձել լինել, եթե դա թույլատրելի է նրանց օրենսդրությամբ»,- նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։