ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կֆինանսավորվեն Հայաստանի պարա աթլետիկայի, պարա փաուերլիֆթինգի, պարա սեղանի թենիսի և անվասայլակով բասկետբոլի Հայաստանի առաջնությունները։ Այս մասին հայտնում է Պարալիմնիկ կոմիտեի մամլո ծառայությունը։
Հատկացված միջոցների հաշվին կիրականացվի նաև հավաքական թիմերի մասնակցությունը հետևյալ 4 միջազգային մրցաշարերին՝
1. Պարա փաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնություն, Թբիլիսի
2. Պարա սեղանի թենիսի միջազգային առաջնություն, Օստրավա
3. Պարա կանոեի Եվրոպայի առաջնություն, Մոնտեմոր-Օ-Վելյո
4. Պարա աթլետիկայի միջազգային առաջնություն, Նոթվիլ
Նշված 8 միջոցառումների կազմակերպման և մասնակցության ապահովման համար կհատկացվի ընդհանուր 21․037․810 դրամ։