Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարություններով է հանդես եկել Վոլոդիմիր Զելենսկին: Խոսելով Վաշինգտոնի միջնորդությամբ Կիև-Մոսկվա բանակցությունների մասին՝ նա ընդգծել է՝ սխալ է, որ Եվրոպան բացակայությունների սեղանի շուրջ չէ։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Ժնևում կայանալիք բանակցությունները կառուցողական կլինեն:
«Սակայն երբեմն թվում է, թե կողմերը խոսում են տարբեր բաների մասին։ Իսկ երբ զիջումների հետ կապված առաջարկներ են հնչում, դա սովորաբար ենթադրում է զիջումներ Կիևի, այլ ոչ Ռուսաստանի կողմից»,- մտահոգություն է հայտնել Զելենսկին։
Էմանուել Մակրոնն էլ Մյունխենում հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ շփումներ սկսելու անհրաժեշտության մասին։ Ֆրանսիայի նախագահը համոզված է, որ Եվրոպան պետք է «ուժեղ դիրքում» լինի՝ ապագայում Մոսկվայի հետ բանակցելու համար։ Ուստի հարկավոր է «ակտիվորեն զարգացնել» պաշտպանական ոլորտը, մասնավորապես՝ հեռահար համակարգերը։ Մակրոնի խոսքով՝ Եվրոպան դեռ կբախվի Ռուսաստանի ագրեսիային, նույնիսկ եթե ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի։ «Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ համակեցության կանոններ սահմանի՝ էսկալացիայի ռիսկը սահմանափակելու համար»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը։
Մանրամասները՝ տեսաշարում։