Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Իրանը իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործել։ Ռաֆայել Գրոսսին նշել է, որ անցած տարվա ամերիկյան հարվածներից հետո Իրանի միջուկային ներուժին լուրջ վնաս է հասցվել:
Նա տեղեկացրել է, որ Թեհրանի հետ համաձայնության են եկել երկրում առաջիկա օրերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսչական գործունեությունը վերսկսելու վերաբերյալ։
Վիեննայում Մոսկվայի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն էլ հայտնել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը եռակողմ հանդիպում են անցկացրել Վիեննայում՝ քննարկելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը: