«Լավ լուր ունեմ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար: Կառավարությունը այս տարի ևս 50%-ով կսուբսիդավորի գարնանացանի ծախսերը:
Եթե հավաստագրված սերմերով իրականացնեք հացահատիկի, հատիկաընդեղենի և բազմամյա կերային մշակաբույսերի մշակություն, ապա ծախսերի 50%-ը կփոխհատուցի Կառավարությունը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: