Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող շուկայի պահեստային տարածքում 46-ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլտվության և լիցենզիայի, զբաղվում է ալկոհոլային սպիրտի վաճառքով։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ բացատրական աշխատանքի արդյունքում 46-ամյա տղամարդը հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է, և նշված վայրում վաճառքի համար նախատեսված 800 լիտր ալկոհոլային սպիրտ կա:
Վանաձորի 46-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: