Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևը համաձայնել է Վաշինգտոնի առաջարկին՝ ռուս-ուկրաինական հարցով բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել։ Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված է փետրվարի 17-ին կամ 18-ին, բայց դեռ պարզ չէ, թե արդյոք Մոսկվան կհամաձայնի բանակցել ԱՄՆ-ում: Ուկրաինայի նախագահը մանրամասնել է, որ օրակարգում է լինելու մասնավորապես՝ Դոնբասում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ամերիկյան նախաձեռնությունը։
«Թեև ո՛չ ռուսները, ո՛չ մենք ոգևորված չենք այդ գաղափարից», - հավելել է Զելենսկին, շեշտել՝ ուկրաինական տարածքում գտնվող ցանկացած գոտի պետք է գործի ուկրաինական վերահսկողության ներքո:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան