«Բանակում այսօր չկա մեկը, որը կարող է հայտարարել, թե ունի ռազմական բարձր պատրաստվածություն, բայց ստանում է ցածր աշխատավարձ»,-խորհրդարանում ասել է պաշտպանության նախարարը: Սուրեն Պապիկյանն առաջարկում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով նախատեսել պայմանագրային զինծառայողների ֆինանսական լրացուցիչ մոտիվացիա, որը թույլ կտա իրականացնել արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականը: Կառավարության հեղինակած մեկ այլ օրինագծով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին օժտել նաև ցանցային օպերատորների հեռուստաբովանդակության նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու իրավասությամբ:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան