Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային: Դնեպրում կա 4 վիրավոր, Օդեսայում՝ 1:
Կիևում հրթիռակոծության են ենթարկվել ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի շենքեր: Տուժածներ չկան: Իսկ Խարկովի մարզի Բոգոդուխով քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել. փետրվարի 9-ի և 11-ի հարվածներից այնտեղ 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա:
Իսկ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում ուկրաինական անօդաչուի բեկորներն ընկել են պաշտպանության նախարարության օբյեկտի տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել: Մոտակա Կոտլուբան բնակավայրի բնակիչներին տարհանել են: Տամբովում էլ կա 2 վիրավոր: