Հայաստան զբոսաշրջության հոսքերի աճին նպաստող առաջին հանգամանքը հաստատված խաղաղությունն է՝ Կառավարության նիստին արձանագրել է վարչապետը: Նշվել է, որ 2026-ի հունվարին գրանցվել է զբոսաշրջության բացարձակ ռեկորդ:
2025-ը առաջին տարին էր, երբ վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը մոտ 8 հազար 600-ով ավելի է մեկնածների թվից: Նիկոլ Փաշինյանի գնահատականով՝ սա նշանակում է, որ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով:
Նախորդ տարի եկամուտների հայտարարագիր լրացրած 76 հազար 537 քաղաքացի ստացել է 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ: Այս տարի ևս սոցիալական ծախսը կփոխհատուցվի, եթե անձը հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։
Կառավարությունը հաստատել է նաև պետական օրհներգի կատարման նոր կարգը:
Կառավարության նիստի մանրամասները՝ ռեպորտաժում։