Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին՝ գիշերը և առավոտյան ժամերին, Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։
Հանրապետության տարածքում փետրվարի 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, փետրվարի 13-17-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13- 16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 13-16-ին՝ գիշերը և առավոտյան, Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ը աստիճանաբար կբարձրանա 5-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևանում փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 13-15-ին՝ գիշերը և առավոտյան ժամերին, սպասվում է նաև մառախուղ։
Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները՝
այստեղ։