Փետրվարի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
«Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջուջեվան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սևանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։
Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Արթիկի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։