Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Սպասարկող կազմակերպությունները հերթապահում են 24-ժամյա գրաֆիկով։