Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»,- ասվում է գրառման մեջ։Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահը երկօրյա այցով Հայաստանում էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
«Առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին՝ 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները հայերին և մեր լավ ընկեր պարոն վարչապետին»,- ասել էր Վենսը։