ԱՄՆ փոխնախագահը և Ադրբեջանի նախագահը ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել, քննարկել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, մտքեր փոխանակել TRIPP-ի նախագծի շուրջ: «Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հարաբերությունները, մասնավորապես վերջին վեց ամիսների ընթացքում»,- ընդգծել է Իլհամ Ալիևը:
Ջեյ Դի Վենսն էլ հիշեցրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «Գիտեմ, որ նախագահ Թրամփը հպարտ է այդ փաստով, նա հիանում է Ադրբեջանով և Հայաստանով»,- շեշտել է ԱՄՆ փոխնախագահը: Նա հավելել է, որ Բայդենի վարչակազմը բազմաթիվ սխալներ է թույլ տվել, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի նկատմամբ անհեռատես քաղաքականությունը։ «Մենք դա ուղղել ենք»,- շարունակել է Վենսը։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։