«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում է։ Իրականացվում են տարբեր բնույթի շինաշխատանքներ։ Առաջին թունելի հորատումն ավարտվել է, այժմ կատարվում են բետոնացման աշխատանքներ։ 530 մ երկարությամբ երկրորդ թունելի մոտ 90 տոկոսը փորված է։