Նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում պետական այցով փետրվարի 17-20-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կարգադրությունը փետրվարի 9-ին ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։