Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ և՛ մարզերում, և՛ Երևանում: Մարզերի բնակիչներն այսուհետ իրենց բնակավայրին մոտ տեղերում կարող են ստանալ անհրաժեշտ սքրինինգային հետազոտություն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Պետական պատվերի, նաև առողջության ապահովագրության շրջանակում ընդլայնվել են նաև սքրինինգային ծրագրերը:
«Հայաստանում այսօր գործում են վերջին, լավագույն ստանդարտին համապատասխան, մարդու պապիլոմավիրուսի թեստավորման համակարգեր, որոնք տրամադրվում են կանանց տարիքային խմբի շրջանակներում: Սա, կարծում եմ, շատ մեծ ձեռքբերում է: Այն շատ ավելի պարզ է, շատ ավելի խնայող է, հեշտ է, և, վստահաբար, ավելի մեծ արդյունքներ է տալու արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործում»,- ասաց նա:
2024-ից գործում է նաև կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը: