Մանկական մահացության առումով 2024-ին բավականին դրական տենդենց ունեինք, 2025-ի թիրախը՝ ամեն տարի թիվը նվազեցնելու, ցավոք սրտի, չենք կարողացել ապահովել: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վերլուծությունների արդյունքում պարզվել է, թե ինչ հանգամանքների բերումով է խաթարվել արձանագրված դրական միտումը:
«Թե՛ ճանապարհատրանսպորտային պատահարների, թե՛ թունավորումների, նաև տնային մահերի առումով մենք ունենք դեպքերի ավելացում, որոնք հանգեցրել են վիճակագրական նման պատկերի»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ կենցաղում անվտանգության կանոնների պահպանությունը ճակատագրական է երեխաների համար, և որ պետք է միջոցներ ձեռնարկվեն: