Փետրվարի 9-ին՝ ժամը 14։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Արմենյան փողոցում գտնվող ծննդատան մոտակայքում այրվում է տուն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանոյան և Մանդալյան փողոցներում գտնվող երեք տների տանիքներում։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները երկու բնակչի տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել՝ 16:17-ին: Այրվել են Խանոյան և Մանդալյան փողոցներում գտնվող երեք տների տանիքները՝ մոտ 100 քմ։