Փետրվարի 2-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 42, փլուզման՝ 13, քարաթափման՝ 5, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 1-ական, ձնաբքի՝ 2, մերկասառույցի՝ 22, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 17, թունավորման` 10, զինամթերքի հայտնաբերման՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 42, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 159, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 37, հրդեհի կեղծ կանչի՝ 10, 157 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 128 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 176 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 148 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 78, զոհվել՝ 5 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ: