Փետրվարի 2-9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5683 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 224 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 197 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 195, չամրակապված վարելու՝ 558, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 544, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 333, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 265 և 1803 այլ իրավախախտում։ 163 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 278-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 83-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 103-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 151-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 100 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14514 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել են ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 447, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 22 անձ։ Հայտնաբերվել են նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 132, չամրակապված վարելու՝ 3489, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 161, վարելու ընթացքում ծխելու՝ 449, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 608, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 76, արագության գերազանցման՝ 1910 և 4247 այլ իրավախախտում։ 411 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1162-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 762-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 32 բեռնատար, 203-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 485-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 21 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 52 անձ։