Փետրվարի 8-ին՝ ժամը 18։40-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի Սեդրակ Ջալալյան փողոցի տներից մեկի 2-րդ հարկում։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։06-ին, մարվել՝ 19։24-ին։
Այրվել է տան 2-րդ հարկում գտնվող աշխատանքային սենյակը (16 քմ) և ջերմահարվել շքամուտքի առաստաղը (4 քմ)։