• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի նիստը
Հասարակություն
12:3608 Փտր, 2026

Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի նիստը

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը, որը վարել է Ժաննա Անդրեասյանը։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Նախարարը նախ շնորհավորել է ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և ընդգծել, որ նոր աշխատակարգով էլ ավելի են մեծացել խորհուրդների դերն ու կարևորությունը, և դարձել տեսանելի դրանց մասնակցությունը տվյալ ոլորտների քաղաքականությունների մշակման գործընթացում։ ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է որ նոր կարգի համաձայն՝ հասարակական խորհրդի շրջանակում պետք է քննարկվեն բոլոր ռազմավարությունները, ծրագրերն ու հայեցակարգերը, ընդ որում՝ դեռևս գաղափարի փուլում, և ևս մեկ անգամ՝ արդեն նախագիծ դառնալու և շրջանառվելու ընթացքում։ «Սա նշանակում է, որ խորհուրդն արդեն պաշտոնապես ամրագրված դեր ունի ռազմավարական ծրագրերի շուրջ կարծիք հայտնելու առումով, և դրանք պետք է արտացոլվեն նաև ամփոփաթերթում՝ կամ ընդունվելով, կամ եթե չեն ընդունվում, ապա ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Շատ կարևոր եմ համարում նաև, որ հասարակական խորհուրդներին վերապահվել է հնարավորություն՝ ստեղծել աշխատանքային խմբեր և դրանց շրջանակում քաղաքականությունների լավարկման ուղղությամբ կոնկրետ ուղղություններով առաջարկություններ ներկայացնել, որոնք լիազոր մարմինը կդիտարկի։ Եվ, իհարկե, շատ կարևոր եմ համարում նաև այն փոփոխությունը, որը թույլ է տալիս խորհրդին նաև հանրային առումով դառնալ ավելի տեսանելի հարթակ․ նոր ընթացակարգով պարտադիր է, որպեսզի հասարակական խորհրդի նիստերը հեռարձակվեն, և սա ևս մեկ անգամ թե՛ նախարարությանը, և թե՛ հասարակական խորհրդի անդամներին յուրահատուկ պատասխանատվություն և կշիռ է հաղորդում»,- ողջույնի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը։

Այնուհետև նախարարն անդրադարձել է օրակարգի հարցին, այն է՝ Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ԿԳՄՍ ոլորտներում 2026 թվականին նախատեսված աշխատանքները։ «Որպես Կառավարության ծրագրի վերջին տարի՝ 2026 թվականը շատ կարևոր է, քանի որ ամփոփելու ենք 2021-ից մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը և գնահատելու ենք, թե որքանով են սահմանված թիրախները կատարված։ Սկսելով կրթության ոլորտից՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել 300 դպրոցների, 500 մանկապարտեզների մեծածավալ ծրագրի վրա, որի շրջանակում 2025-ին աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում և ավելի քան 490 մանկապարտեզում․ աշխատանքները 2025-ի դրությամբ ավարտվել են ավելի քան 100 դպրոցում և 280 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Բնականաբար, 2026-ին մենք այս աշխատանքը շարունակելու ենք․ տարեվերջի դրությամբ 300-ից ավելի դպրոցներում և 500 մանկապարտեզներում աշխատանքներն ավարտված կլինեն։ Հիշեցնեմ, որ բոլոր այս հաստատություններն ապահովվում են նաև անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։ Կառավարության ծրագրի առանձին թիրախը բոլոր դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատորիաների հագեցումն է․ 2025-ի տարեվերջի դրությամբ 800 դպրոցներ արդեն հագեցված են։ 2026-ին պլանավորում ենք այս աշխատանքները շարունակել, և բոլոր դպրոցներն այս տարի այդ հագեցվածությունը կունենան։ Այս տարի կվերջնականացնենք նաև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը․ 2026-ի սեպտեմբերից այն կներդրվի նաև 12-րդ դասարանում, և հաջորդ ուսումնական տարում կունենանք նոր չափորոշչի տրամաբանությամբ դպրոցական կրթության ավարտը։

Չափորոշիչների ներդրմանը համընթաց՝ իրականացվել է նաև նոր դասագրքերի ստեղծումը․ ավելի քան 200 անուն դասագրքեր են ստեղծվել, մրցակցային դաշտ է ձևավորվել, և դասագրքի արժեքը միջինում նվազել է մինչև 26%-ով․ շարունակական լավարկում ենք նաև դասագրքերի որակը։ Շարունակում ենք ավելացնել հանրակրթության ֆինանսավորումը․ 2021 թվականի նկատմամբ ավելի քան 35%-ով աճ ունենք միայն դպրոցների ընթացիկ ֆինանսավորման մասով։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման ու դրան փոխկապակցված վարձատրության բարձրացումը մեր առաջնահերթ ուղղություններից է․ 2025 թվականին ավելի քան 15 միլիարդ դրամ ենք ուղղել այս նպատակին, 2024-ի ցուցանիշը 45%-ից ավելի գերազանցել ենք, 2018 թվականի ցուցանիշը 1163%-ով ենք ավելացրել։ 2026-ին էլ ավելի շատ գումարներ են նախատեսված այս ուղղությամբ՝ 19 միլիարդ դրամ ուղղված է միայն ուսուցիչների խրախուսման ծրագրին։ Այստեղ, իհարկե, մեր խոշորագույն ծրագրերից մեկը կամավոր ատեստավորումն է․ այս պահին 9602 անձ արդեն ատեստավորված է՝ ամեն երրորդ ուսուցիչը, և մենք նաև եռակի աճ ենք գրանցել տարակարգի դիմելու և այն ստանալու տեմպի մասով, որտեղ ուսուցիչներն ունեն հավելյալ 10-50% հավելավճարի հնարավորություն։ 9200 ուսուցիչներ, որոնք բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաներ առարկաներն են դասավանդում, ստանում են 25% հավելավճար, գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների ծրագրի շահառու է 3120 մանկավարժ, որոնք էլ ստանում են իրենց հավելավճարը։ 2024-25 թվականներին դպրոց են մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ, և նրանց կեսից ավելին գյուղական բնակավայրերում է աշխատում, ինչը ցույց է տալիս, որ այս թիրախային ծրագրերը արդյունք են ունենում։ Հատկապես ուրախալի է, որ ուսուցիչների շուրջ 80%-ը մինչև 45 տարեկան անձինք են, և Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է՝ խրախուսել և ներգրավել նոր ուսուցիչներ»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև դպրոցների հոգեբանների և հատուկ մանկավարժների ատեստավորման, ինչպես նաև դպրոցների կառավարման ուղղությամբ կատարված աշխատանքներին։

Նախադպրոցական կրթության ոլորտում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է 3-5 տարեկանների ընդգրկվածության թիրախին․ նախատեսվում է 2026 թվականին ունենալ 85% ընդգրկվածություն։

Հաջորդ թիրախը նախադպրոցական կրթության հասանելիությունն է բոլոր բնակավայրերում․ 2025 թվականի դրությամբ 1011 բնակավայրից միայն 87-ում կամ 8.6%-ում է, որ առկա չեն նախադպրոցական ծառայություններ, մինչդեռ 2023-ին այս ցուցանիշը 229-ն էր կամ շուրջ 22.7%․ առկա է ցուցանիշի բարելավում 62%-ով։ Այս ոլորտում նախարարն անդրադարձել է նաև մասնավոր մանկապարտեզների և լիցենզավորման պայմանների հետ կապված հարցերին։

Անդրադառնալով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն տնտեսության զարգացման համար ամենակարևոր ուղղություններից է, և շատ լուրջ առաջընթաց կա այս ոլորտում․ «2025 թվականի տարեվերջի դրությամբ քոլեջներում սովորում է ավելի քան 47700 ուսանող, 2021 թվականի նկատմամբ՝ ունենք ավելի քան 27%-ի աճ, իսկ ընդունելության ցուցանիշը աճել է մոտ 29%-ով։ 2023 թվականից գերակա ուղղություններով ներդրել ենք 50000 դրամ կրթաթոշակի մոտեցումը, և այստեղ աճը էլ ավելի մեծ է։ 2024 թվականին ընդունեցինք «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որտեղ դուալ կրթությունը դառնում է հիմնական մեթոդ։ Սա պիտի օգնի գործատուի հետ կապը դարձնել անընդհատ, և մեր սովորողներին փոխանցել գործնական հմտություններ»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև այս ոլորտում մասնավորի հետ համագործակցության կարևորությանը։

Բարձրագույն կրթության ոլորտում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նոր օրենքի ընդունմանը և «Ակադեմական քաղաք ծրագրին, բուհերում օտարերկրյա ուսանողների ընդունելության էլեկտրոնային համակարգին։ Գիտության ոլորտում ժաննա Անդրեասյանն առանձնացրել է 2026-2030 թվականների ռազմավարության ընդունման, երիտասարդ գիտնականների ներգրավվածության, գիտության ոլորտի ֆինասնավորման աննախադեպ աճի, նորագույն սարքավորումներին հասանելիության և այլ հարցերը։

Նախարարն անդրադարձել է նաև սփյուռքի հետ կապերի ուղղությամբ կատարվող մեծ ծավալի աշխատանքներին, ինչպես նաև հայերենի իմացության սպուգման և գնահատման նոր համակարգի մշակմանը։ Երիտասարդության ոլորտում նա խոսել է նոր ընդունված օրենքի կարևորության, մարզերում ստեղծվող երիտասարդական կենտրոնների, երիտասարդների շրջանում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի խրախուսման և այլ հարցերի մասին։

Սպորտի ոլորտում Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է բարձր նվաճումների և մասսայական սպորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավման և երեխաների շրջանում սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ իրականացված մեծամասշտաբ ծրագրերին։

Մշակույթի ոլորտում նախարարը կարևորել է թատերահամերգային կազմակերպություններում ֆինանսավորման նոր մոդելի ներդրման հարցը՝ ընդգծելով, որ դրա արդյունքում վերոնշյալ հաստատությունների սեփական եկամուտները մի քանի անգամ աճել են։ Կինոյի ոլորտում նախորդ տարի գործարկվել է ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը, որը համատեղ արտադրության ու կինոոլորտի տնտեսականացման շատ լուրջ հնարավորություններ է տալիս։ Անդրադառնալով մշակութային կրթությանը՝ նախարարը նշել է, որ էապես բարելավվել են բաժանորդային համակարգի ցուցանիշները․ 310 հազար երեխաներ այս համակարգով այցելել են թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ, որը դպրոցներում սովորողների շուրջ 73 տոկոսն է։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև հուշարձանների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները․ «2025 թվականին այս ուղղությամբ ծախսվել է 1 մլրդ 386 մլն դրամ․ 2022 թվականի ցուցանիշը գերազանցել ենք 542% տոկոսով, 2026-ին էլ ունենք 1 մլրդ 673 մլրդ դրամի հատկացում։ Կապիտալ ներդրումները ոլորտում շատ մեծ ծավալի են հասնում․ նախորդ տարի 947 միլիոն դրամ հատկացրել ենք մշակութային հաստատություններում շենքային և գույքային պայմանների բարելավմանը․ 2026 թվականի համար նախատեսված է 977 միլիոն դրամ»,- նշել է նախարարը՝ զեկույցի վերջում անդրադառնալով մշակույթի ապակենտրոնացման հարցին։

Նրա խոսքով՝ նախորդ տարի այդ ուղղությամբ 14 տարբեր ծրագրեր են իրականացվել, տեղի են ունեցել 7 երաժշտական փառատոներ, որոնք նախորդ տարվա նկատմամբ ունեցել են 20%-ով ավելի հանդիսատես՝ ավելի քան 106000 մարդ, երեք թատերական փառատոն՝ 14000 հանդիսատեսի մասնակցությամբ։

Նախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են կրթութան ոլորտի բարեփոխումներում ռիսկերի գնահատմանը, փորձագիտական և մոնիտորինգային խմբերի ձևավորմանը, բարեվարքության կառուցակարգերին, գրադարանների և թանգարանների աշխատակիցների համար ևս ատեստավորման հնարավորությանը, սոցիալական խմբերի համար մշակութային հաստատությունների հասանելիությանը, դպրոցների մարզադահլիճների վերանորոգման, վերակառուցման հարցերին և որոշակի ստանդարտի մշակմանը, մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ֆինանսավորմանը, ուսուցիչների տրասպորտային ծախսերի փոխհատուցմանը, երիտասարդական կենտրոնների աշխատանքների լավարկմանը և պետական ֆինանսավորմանը, կրթության ոլորտի ֆինանսավորմանը, ռազմավարության մշակման գործընթացներն առավել մասնակցային դարձնելուն՝ դրանում ներգրավելով համայնքային կազմակերպություններին, կատարողական հիմնական ցուցիչներին, հանրակրթության մեջ խաղաղության օրակարգի ներգրավմանը, ապահով և անվտանգ ուսումնական տարվան, մշակութային հաստատությունները մասնավորի կառավարմանը հանձնելու հնարավորությանը, քննադատական մտքի ձևավորմանը, տպարանների ուղղությամբ կատարվող աշխատանքներին, բուհերում ինքնահավատարմագրման իրականացմանը և որակի ապահովման համակարգին, կրթություն-աշխատաշուկա կապին և դուալ կրթության գնահատման համակարգին, մարզերի մշակութային հաստատությունների ենթակառուցվածքների բարելավմանը, թվայնացման գործընթացին և այդ համատեքստում նշյալ հաստատությունների աշխատակիցների կարողությունների զարգացմանը, կրթօջախները հատուկ կարիքներ ունեցող անձանց համար մատչելի դարձնելուն, մեկենասության մասին օրենքին, արվեստի քննադատական մասնագիտությունների ուղղությամբ ծրագրերի իրականացմանը, ուսուցիչների ատեստավորմանը, դպրոցներում հեռախոսների առկայության խնդիրներին և այլն։

Նախարարը հանգամանալից անդրադարձել է բոլոր հարցերին՝ խորհրդի անդամներին տրամադրելով համապատասխան տեղեկատվություն հնչեցված դիտարկումների վերաբերյալ։

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջարկներ ներկայացնել թեմատիկ ուղղություններով տարբեր աշխատանքային խմբերի ձևավորման և դրանց համար կանոնակարգի մշակման ուղղությամբ։

Ամփոփելով նիստը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման և հետաքրքիր հարցադրումների համար՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ խորհրդի անդամները կարող են իրենց հարցերը ներկայացնել գրավոր ընթացակարգով։

Դիտումների քանակ100
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 10:3308 Փտր, 2026 Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 22:3512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015