Դրույքաչափ գումարած ելույթավճար ֆինանսավորման մոդելին անցած թատրոններում ու համերգասրահներում, ըստ Կրթության նախարարի, աշխատավարձերի էական աճ է գրանցվել. դեկտեմբերին որոշ աշխատակիցներ 1 մլն դրամից ավելի վարձրատրություն են ստացել: Թեման քննարկվել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստում: Ի պատասխան հարցի, թե արդյոք գրադարաններում ու թանգարաններում աշխատավարձի բարձրացում չի սպասվում, Ժաննա Անդրեասյանն ասել է, որ ատեստավորում կլինի նաև այդ հաստատություններում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան