Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել:
«Մենք ցանկանում ենք, որ այդ գործընկերությունը սկսվի նոր էջից և ուղեկցվի կոնկրետ գործողությունների ծրագրով, որը կարտացոլի երկու կողմի շահերն ու սկզբունքները»,- ասել է Կոբախիձեն:
Նա նաև կարևոր է համարել Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Վրաստանի նախագահի և արտգործնախարարի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ:
ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունն արդեն երկու տարի է՝ սառեցված է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշմամբ։