Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում ընդունելության քննությունների մասնակիցներին առաջարկվում են կապի հատուկ միջոցներ՝ առաջադրանքներին առանց պատրաստվելու պատասխանելու համար: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միասնական քննությունների վերջին 4 օրերի ընթացքում քննությունից դիմորդի հեռացման 5 դեպք են ունեցել. դիմորդը հեռացվում է անկախ այն բանից՝ իր մոտ հայտնաբերված սարքն օգտագործել է, թե՝ ոչ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան