Հայաստանում ամեն տարի հազարներով աճում է տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունների թիվը: Վերջին երեք տարվա ընթացքում այդ ընկերությունների թիվը 4500-ից հասել է ավելի քան 10 հազարի: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցչի խոսքով, շրջանառության ռեկորդային ծավալի արդյունքում կրկնապատկվել են նաև ՏՏ ընկերությունների վճարած հարկերը: