Փետրվարի 3-ին՝ ժամը 10։24-ից, Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի շարք հասցեներում շենքերի տանիքներից երկաթե ճաղավանդակները թուլացել և կախվել են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի, Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղքը։
Փրկարարները վերոնշյալ հասցեներում ապամոնտաժել են թուլացած բոլոր ճաղավանդակները։