Աբու Դաբիում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որին մասնակցել են նաև Վաշինգտոնի ներկայացուցիչները: Ենթադրվում է, որ օրակարգում է եղել տարածքների հարցը, որով կողմերին չի հաջողվում փոխզիջման հասնել: Հավանաբար, հանդիպումը կշարունակվի վաղը:
Կրեմլից հայտարարել են, որ խաղաղ կարգավորման դուռը բաց է, սակայն, ըստ Դմիտրի Պեսկովի, գործընթացը խոչընդոտում է Կիևը: «Ուստի ռուսական կողմը շարունակելու է ռազմական գործողությունները», - հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:
Բանակցություններին ընդառաջ՝ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել էր ուկրաինական էներգահամակարգին Ռուսաստանի զանգվածային հարվածները՝ հայտարարելով, որ Մոսկվան կասկածի տակ է դնում ձեռնարկվող դիվանագիտական գործընթացները: Նշենք, որ Մոսկվան Թրամփի խնդրանքով մինչև փետրվարի 1-ը դադարեցրել էր Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները:
«Ակնկալում ենք ռուսական վերսկսված հարվածներին ԱՄՆ արձագանքը», - շեշտել է Զելենսկին։ Վաշինգտոնից պատասխանել են՝ «Պուտինը կատարել է իր խոստումը»: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական կողմը մեկ շաբաթ չի թիրախավորել Ուկրաինայի էներգահամակարգը և դա էլ արդեն մեծ ձեռքբերում է:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան