Օրենսդրական փաթեթի ընդունումը միտված է ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգի պարզեցմանը, հստակեցմանը, կանոնակարգմանը և կատարելագործմանը, ինչպես նաև փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների ու փորձագետների որակավորման և քննության անցկացման կարգի սահմանմանը: Փոփոխություններ են նախատեսվում «Առևտրաարդյունաբերական պալատների մասին», «Պետական տուրքի մասին» և կից օրենքներում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի տեղեկացմամբ ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը կիրականացվի պետական մարմնի՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ մեկ պատուհանի գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
Վերոնշյալով պայմանավորված՝ իրավական հստակեցումներ պահանջող նոր կարգավորումներ են կատարվում համապատասխան օրենքներում ու որոշումներում:
Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման համար կսահմանվեն տուրքերի համապատասխան վճարներ:
Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն: