ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Հանդիպմանը մասնակցել են «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի ղեկավար Օլգա Վայգելը, ինչպես նաև խորհրդատուներ Կալլե Վուլֆը և Արսեն Հայրիյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծը, ինչպես նաև քննարկվել է Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022–2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2026-2030 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը։