«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը «Կրթվելը նորաձև է» ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում մեկնարկում է կիբերանվտանգության ոլորտում վերապատրաստման դասընթաց` համագործակցելով Global IT Academy-ի հետ։
«Նոր ծրագրի մեկնարկի գաղափարը ձևավորվել է հիմնադրամին ուղղված դիմումներիարդյունքում․ առաջին դիմողներից Վահագն Գյոզալյանն ու 44-օրյա պատերազմի մասնակից Սմբատ Գալստյանը հիմնադրամին դիմել էին խնդրանքով՝ աջակցելու իրենց՝ կիբերանվտանգությանոլորտում մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու հարցում։ Ստանալով այս դիմումը և հաշվի առնելով ոլորտի աճող պահանջարկը՝ հիմնադրամը որոշում է կայացրել ընդլայնել հնարավորությունները և ծրագրին ներգրավել ավելի մեծ թվով շահառուներ։
Դասընթացն իրականացվելու է Global IT Academy-ի հետ համագործակցությամբ և նպատակունի մասնակիցներին զինել արդի, գործնական և կիրառելի գիտելիքներով՝ կիբերանվտանգության ոլորտում։ Բազային դասընթացի տևողությունը 6 ամիս է, որը հաջողությամբ անցնելուց հետո, բոլոր ցանկացողները կկարողանան շարունակել և խորացնել իրենց գիտելիքները:
Դասընթացը նախատեսված է 20 մասնակցի համար։ Հայտերի ընդունումը բաց է, և առաջին18 հայտ լրացնողները կմիանան մեզ առաջինը դիմած երկու մասնակիցներին։ Տեղեկացնում ենք նաև, որ շահառուների նախատեսված թիվը լրանալուն պես հայտերի ընդունումը կփակվի։
Ծրագիրը իրականացվելու է համաֆինանսավորմամբ․ խմբային դասընթացների յուրաքանչյուր մասնակցի ամսական վճարը կազմում է 50.000 ՀՀ դրամ, որից
80%-ը՝ 40.000 դրամը, հոգալու է «Իմ քայլը» հիմնադրամը, 20%-ը՝ 10.000 դրամը, վճարելու է մասնակիցը։
Կիբերանվտանգության ոլորտի ընտրությունը պայմանավորված է թվային աշխարհի արագզարգացմամբ, տվյալների պաշտպանության աճող կարևորությամբ և մասնագիտականմեծ պահանջարկով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկայում։ Հիմնադրամը կարևորում է այն մասնագիտությունները, որոնք կարող են ապահովելերկարաժամկետ զբաղվածություն, վերաորակավորման հնարավորություն ևմրցունակություն արագ փոփոխվող աշխարհում։