ԱՍՀ նախարարությունը տեղեկացնում է, որ Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով՝ իրականացնելով հետևյալ գործառույթները․
-
տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար,
-
տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին,
-
ստանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն,
-
կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ,
-
ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ,
-
համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։
«Այն գործատուներին, որոնք աշխատակիցների կարիք ունեն, խնդրում ենք գրանցել իրենց թափուր աշխատատեղերը
www.e-work.am հարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։
Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են»,- ասվում է հաղորդագրության մեջ։