Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն և լքեց պայքարը:
Հիշեցնենք, որ ընտրանին պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը: B խմբում Հայաստանի ազգային հավաքականը 7 միավորով գրավել էր առաջին տեղը: