Ռոբերտ Քոչարյանը օրվա ասուլիսում պնդել է, որ ԹՐԻՓՓ նախագծում Հայաստանը և Միացյալ Նահանգները չունեն տնտեսական շահ: Վաշինգտոնի տնտեսական ակնկալիքների մասին նախագահ Թրամփը հայտարարել էր դեռ փաստաթղթի ստորագրման պահին, վարչապետ Փաշինյանի տվյալով՝ հարյուրավոր միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանում: Իսկ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը:
Քոչարյանը իրեն լավ ղեկավար է համարել, պատասխանել նաև հարցին՝ զղջո՞ւմ է արդյոք, որ հանրային սեփականությունը ժամանակին օտարել է որպես գույք պարտքի դիմաց:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան