Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆրեդո Ֆիդել Նիևես Պորտուոնդոյին (նստավայրը՝ Աստանա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
ՀՀ ԱԳ նախարարի Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհավորել է դեսպան Ալֆրեդո Նիևեսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության ընթացքում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը: Ընդգծվել է տարածաշրջանում փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը: