Հունվարի 28-ին` ժամը 22։58-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:20-ին, մարվել՝ 23:30-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան: