Պատիվ ունեցա հանդիպելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) Բյուրոյի անդամների մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։
«Մեր քննարկումը կենտրոնացած էր Խորհրդի աշխատանքի և դրա աճող կարևորության վրա՝ ներկայիս բարդ գլոբալ միջավայրում, հատկապես Տնտսոցխորհի 80-ամյակի համատեքստում։
Ընդգծեցի արդյունավետ համակարգման կարևորությունը, կենսաբազմազանության դերը կայուն զարգացման առաջխաղացման գործում, ինչպես նաև հատուկ իրավիճակում գտնվող երկրների, այդ թվում՝ դեպի ծով ելք չունեցող և միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ կարիքները։
Քննարկեցինք նաև, թե ինչպես կարող է Տնտսոցխորհը ուժեղացնել իր դերակատարությունը և ավելի լավ համախմբել ՄԱԿ-ի համակարգը՝ ապահովելով ավելի մեծ հաշվետվողականություն և իրական ազդեցություն՝ հաջակցություն անդամ պետությունների առաջնահերթությունների»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը։