Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրել են հունվարի 24-ին։ Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով ժամը 17-ին բաժին է ներկայացվեց Աստղաձոր գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ։ Ընդունելով, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է, նա հայտնել է, որ բակում կայանված «Վոլքսվագեն» և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի մեքենաներում թմրամիջոց է պահում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զննությամբ «Վոլքսվագենի» սրահում հայտնաբերվել է 36 փաթեթ՝ ընդհանուր մոտ 83 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներով, իսկ «Օպելում»՝ կաթուցիչ և նույն զանգվածով փաթեթ։
Ըստ երիտասարդի՝ զանգվածները մարիխուանա են, ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ անձնական օգտագործման համար։