Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված 2026 թվականի Հայաստանի արագ շախմատի առաջնությունը՝ նվիրված Աշոտ Անաստասյանի հիշատակին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Չեմպիոն է դարձել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6 միավոր:
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը վաստակել են 5.5 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն է դարձել Զավեն Անդրիասյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մանուէլ Պետրոսյանը:
Տիգրան Հարությունյանը առաջնությունն ավարտել է 4-րդ հորիզոնականում, իսկ միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 5 միավորով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։
Վետերանների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը:
Կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը։