Սա Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցն է այդ երկիր վերջին ութ տարվա ընթացքում, այն կտևի մինչև հունվարի 31-ը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Պեկին՝ սկսելով իր պաշտոնական այցը Չինաստան` հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը։
Այցը ներառում է բանակցություններ Չինաստանի ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերություններ ու միջազգային հարցեր։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սթարմերը կայցելի նաև Շանհայ։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը հայտնել էր, որ Պեկինը հույս ունի մեծ Բրիտանիայի վարչապետի այցի ընթացքում «նոր դարագլուխ» բացելու Լոնդոնի հետ հարաբերություններում: Դիվանագետն ընդգծել է, որ երկու երկրները՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, պետք է պահպանեն հաղորդակցությունն ու ամրապնդեն համագործակցությունը: