Հունվարի 26-ին՝ ժամը 21։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Սոսեի փողոցում այրվում է մեկ հարկանի շինություն: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմում (մոտ 40 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել է՝ 23:18-ին: Այրվել են անասնագոմը և կից շինության (մոտ 20 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 1 քմ հատված։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը կից շինության մյուս հատվածներ։