Դոնալդ Թրամպը հայտարարել է, որ Հարավային Կորեայից ապրանքների մաքսատուրքերը 15 %-ից կբարձրացնի 25 %-ի, քանի որ այդ երկրի օրենսդիր մարմինը դեռ չի հաստատել անցյալ տարի հայտարարված շրջանակային առևտրային համաձայնագիրը:
ԱՄՆ նախագահը մաքսատուրքերը սահմանել էր՝ հայտարարելով երկրում տնտեսական արտակարգ դրություն և շրջանցելով Կոնգրեսը։ Հարավային Կորեայում, հակառակը, պահանջվում է խորհրդարանի հավանությունն այդ համաձայնագրին:
Կորեայի նախագահի վարչակազմը երեքշաբթի արձագանքել է Թրամփի սպառնալիքներին՝ վերահաստատելով իր հանձնառությունը անցյալ տարվա համաձայնագրին։
Ըստ գործարքի՝ Հարավային Կորեան պարտավորվել է մի քանի տարվա ընթացքում 350 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ տնտեսությունում: Սեուլը նաև խոստացել է Վաշինգտոնից գնել 100 միլիարդ դոլարի էներգետիկ ռեսուրսներ։ Հարավկորեացի օրենսդիրներն Ազգային ժողով են ներկայացրել հինգ օրինագիծ՝ ներդրումային փաթեթը կյանքի կոչելու համար։ Դրանք այժմ քննարկվում են ֆինանսական հանձնաժողովում: