Երկուշաբթի հարավկորեացի զինվորականները սկսել են ապամոնտաժել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին գտնվող բարձրախոսները, որոնք օգտագործվում էին այդ երկրում քարոզչության հեռարձակումների համար, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ միջոցառումը նպատակ ունի նվազեցնել երկու երկրի միջև լարվածությունը։
Միևնույն ժամանակ, գերատեսչությունը նշել է, որ դա «չի ազդի զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակի վրա»։