Հայաստանի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի 36,2 տոկոսը բաժին է ընկնում առևտրի ոլորտին, 16 տոկոսը՝ մշակող արդյունաբերությանը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի խոսքով, 2025-ին տնտեսվարողների համար մի փոքր դժվարացել է 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվելը, քանի որ եթե 2024-ին 1000-րդ տեղում հայտնվողը վճարել է 331 մլն դրամ, 2025-ին այդ ցուցանիշն արդեն 368 միլիոն դրամ է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան